Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք

Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք
21.06.2025 | 19:06



Ծիծաղելիից մինչև ողբերգականը կես քայլ է, և այդ քայլը մենք արդեն կատարել ենք: Հավելեմ նաև, որ հատկապես վատ ժամանակներում նման քայլերը կրկնվելու հատկություն ունեն:

Մի դրվագ հիշեցի պատմությունից: Ժամանակին Ստալինը, ոգևորված այն մտքից, որ ինքն անսխալական հանճար է, որոշեց զբաղվել նաև լեզվաբանությամբ: Նույնիսկ մի ծավալուն աշխատություն գրեց՝ «Մարքսիզմը և լեզվաբանության հարցերը» վերնագրով՝ հակադրվելով հայտնի գիտնական Ն. Մառի ուսմունքին: Իսկ հետո եղավ այն, ինչ պիտի լիներ. բոլորը սկսեցին գովերգել առաջնորդին, հողին հավասարեցնել Մառին, և նորահայտ լեզվաբանի թեզերը դարձան դասագրքային դրույթներ:

Շարունակությունը հայտնի է: Տարիներ անց Ստալինը մեռավ, անցավ-գնաց, նրա գիրքը նետեցին աղբանոց, իսկ նրանք, ովքեր այդ նորաձև հիմարության տոնահանդեսի սազանդարներն էին, մինչ օրս էլ հիշվում են ոչ բարի խոսքերով:

Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ